ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 26, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ․
«Շվեդիայում ու Շվեյցարիայում սովորելուց հետո, Վահան և Տիգրան Պետրոսյան եղբայները վերադարձան Հայաստան ու ստեղծեցին SuperAnnotate-ը:
Արհեստական բանականության և համակարգչային տեսողության ուղղությամբ մասնագիտացած հայկական ընկերությունը արդեն ներգրավել է ավելի քան 3մլն դոլար ներդրում Սիլիկոնյան հովտի ու Եվրոպայի ամենահայտնի ֆոնդերից:
SuperAnnotate-ը պատրաստվում է ստացված գումարը ներդնել Հայաստանում և եռապատկել ինժեներական թիմի ծավալները:
--00—ԼՄ