Crans Montana-ի նախագահը պատրաստ է կազմակերպության գլխավոր ֆորումն անցկացնել Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինն ու Crans Montana ֆորումի պատվավոր նախագահ և հիմնադիր, դեսպան Ժան-Պոլ Քարթերոնը շնորհակալական նամակ են հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝  Ժնևում կայացած  «Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի 20-րդ ամենամյա նստաշրջանին նրա մասնակցության համար և պատրաստակամություն են հայտնել  Crans Montana-ի գլխավոր ֆորումը կազմակերպել Երևանում: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Թույլ տվեք հաստատել, որ Crans Montana ֆորումն ուրախ կլինի բացահայտել Ձեր երկրի հետ մեր գործակցությունը խորացնելու ամենաարդյունավետ ուղիները: Մենք պատրաստ ենք տրամադրել  մեր կազմակերպության մեծ ներուժը և առաջարկել Հայաստանին հաղորդակցման բացառիկ հնարավորություններ՝ այդ թվում գլխավոր ֆորումը կազմակերպելով Երևանումդ»,- ասված է Պիեռ-Էմանուել Քուիրինի և Ժան-Պոլ Քարթերոնի նամակում:

Crans Montana Forum-ը միջազգային գործակցությունը խրախուսող ազդեցիկ հարթակ է, որի տարեկան միջոցառումներին ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկում են սոցիալական, տնտեսական խնդիրներ, անվտանգության հետ կապված կարևորագույն հարցեր: