ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 16, 24News
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան ճգնաժամային կոնտրոնում ասուլիսի ժամանակ հայտնել է, որ հակառակորդի հրետակոծությունից քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չկան, բայց վնասվել է տներ:
«Մեր բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ։ Առանձնահատուկ ուզում եմ նշել Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը։ Վնասվել է ջրագիծ, որի վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են։
Հայկ Չոբանյանը նաև հայտնել է, որ վաղվանից կսկսվեն վնասված բնակարանների վերականգման աշխատանքները, այն բնակարանները, որոնք վերականգնել չլինի, մեր կողմից կարճ ժամանակում կկառուցվեն նորերը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են արել:
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:
Հուլիսի 13-ի առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է կրակոցները, իսկ 14-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին՝ ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից, դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմը կրակով կասեցրել է։
Հուլիսի 14-ին գիշերը, ինչպես նաև առավոտյան հակառակորդը վերսկսել է կարկոցները Տավուշի մարզի ուղղությամբ: Թիրախում Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքներն են:
Հուլիսի 15-ին սահմանին համեմատական անդորր էր: Հուլիսի 16-ի գիշերը հրետակոծությունը գյուղական բնակավայրերի վրա վերսկսվել է: Հայկական կողմը չունի զոհեր, ադրբեջանական կողմը, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, ունի:
--00—ԼՄ