Քաղաքաշինական խորհուրդը որոշ կառուցապատողների առաջարկել է վերամշակել նախագծները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

քաղաքապետարան

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստում քննարկվել է 3 նախագիծ։

Մ. Բաղրամյան պողոտայի հ.18/2 հասցեում գրասենյակային շենքի կառուցման համար նախագծման թույլտվության էսքիզային առաջարկի վերաբերյալ խորհրդի անդամները կողմ են արտահայտվել՝ վերապահումով, որ նախագծում պետք է որոշակի փոփոխություններ արվեն:

Մասնավորապես, կառուցապատողը պետք է նվազեցնի շենքի նախապես առաջարկված բարձրությունը: Հարակից համայնքապատկան տարածքը որպես ավտոկայանատեղի օգտագործելու առաջարկին արձագանքել է քաղաքապետ Մարությանը և ընդգծել, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, տվյալ տարածքում կայանատեղիի ձևավորումը նպատակահարմար չէ։

Մյասնիկյան պողոտայի 1/9 և Մոսկովյան փողոցի 22 հասցեներում հյուրանոցների կառուցման էսքիզային առաջարկները խորհրդի անդամները որոշեցին հանել քննարկումից: Միաժամանակ կառուցապատողներին առաջարկվել է վերամշակել նախագծները՝ դրանք ավելի իրատեսական դարձնելով և լուծելով մոտեցման ճանապարհների ու ավտոկայանատեղիների խնդիրները: 

 --00—ՄՀ