Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան․ hայտնի են մեր ֆուտբոլիստների համարներն ու թիմի ավագը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

սպորտ

Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների խաղային համարները Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում։ Թիմին ավագի թևկապով խաղադաշտ դուրս կբերի Վարազդատ Հարոյանը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

սպորտ

Խաղը կայանալու է սեպտեմբերի 5-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 17-ին: Խաղը կկայանա «Ֆիլիպ 2-րդ» արենայում: Բոսնիա և Հերցեգովինայից մրցավարական բրիգադը՝ Իրֆան Պելյտոյի գլխավորությամբ կսպասարկի Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Եզրերում նրան կօգնեն Սենադ Իբրիշիմբեգովիչը և Դավոր Բելյոն, իսկ չորրորդ մրցավարը Ադմիր Սեհովիչն է։ 

--0--ԿԿ