Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղը կսպասարկեն պորտուգալացիները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Սպորտ

Վաղը Սկոպյեում կայանալու է Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը, որը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել պորտուգալացի Արթուր Դիաշը։ Նրան կօգնեն Ռուի Տավարեշը եւ Պաոլո Սուարեշը, իսկ չորրորդ պաշտոնյան լինելու է Ժոաո Պինեյրոն, հայտնում է ՀՖՖ-ն։

J խմբում Հայաստանի ընտրանին 9 միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ մակեդոնացիները 6 միավորով 3-րդն են:

--00--ԿԿ