Միայն այսօր հարավում հակառակորդը 200-ից ավել զոհ է տվել ու հետ շպրտվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը սկսել էին մասսայաբար հրթիռակոծել Արցախի բնակավայրերը։   Արցախի պաշտպանության բանակի զինված ուժերը համապատասխան պատասպան են տալիս ադրբեջանական նման գործողությունների, սակայն թիրախավորում են միայն  ռազմական օբյեկտները, զորքերը, զորախմբերը։ Աշխատոմ են կոնկրետ ռազմական թիրախների ուղղությամբ ։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ հայկական կողմին ուղղված մեղադրանքներն ապատեղեկատվություն են և ոչնչով  հիմնավոված չեն։

«Առավոտյան հատկապես հարավային ուղղությամբ հակառակորդը նորից լայնածավալ ձեռնարկել էր հարձակման փորձ կիրառելով մեծաթիվ ուժեր, զրահատեխնիկա և այլն։ Նաև օրվա ընթացքում իրենց հաջողությունը փորձել են ամրագրել տեսանյութերով՝ հայկական ստորաբաժանումներում գտնվելու չակերտավոր ապացույցների, բայց դա հերթական օրինակն էր, որ ժամանակավոր փոքրիկ հաջողությունները փորձում են ներկայացնել մեծ հաղթանակներ»։

Ըստ Հովհաննիսյանի՝ մեր զորքերը, հրամանատրաները մարտավարական հնարամիտ, գրագետ խուսավարումներով կարողացել են հակառակորդին մեծ կորուստներ պատճառել և հետ շպրտել՝ պատճառելով մոտ 200-ից ավելի զոհ՝ միայն հարավային ուղղությամբ․

«Այս պահին չեմ կարող ներկայացնել կոնկրետ թվական ամփոփումներ՝ հակառակորդի կորուստների մասին, որովհետ դեռ երկար ժամանակ մարտերն ընթանում էին»։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--0--ԿԿ