ՊԲ-ն ներկայացրել է Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News 

Գյանջա

Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը

ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա

· ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,

· ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ,

· ՊՆ մարտական կառավարման կենտրոն,

· ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,

· ՊՆ կենտորնական ենթակայության զինվորական հոսպիտալ,

· ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,

· Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինաան գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:

 Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ