Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

․

Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Խոսնակը նշեց, որ հանդիպումը տևել է ավելի քան 6 ժամ, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ այսօր նախքան Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս