Թշնամին հրթիռակոծվել է Ստեփանակերտի մոր և մանկան առողջության կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

սմերչ

Ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Նախնական տվյալներով, այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։

«Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ։ Այստեղ բնակելի 2 տուն է հրդեհվել: Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։

--00--ԱՀ