Հայ պատմաբանները կոչով դիմել են Շուշիի հերոսական պաշտպաններին

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 8,  24News  

Շուշի

Հայ պատմաբանների կոչը Շուշիի հերոսական պաշտպաններին․ 

«Թանկագին ՀԱՅ ԶԻՆՎՈՐ.

Ավելի քան 28 տարի է, ինչ թուրքի պիղծ կճղակը մաքրվել է մեր հինավուրց Շուշիից։ Քո թիկունքում Սբ Ղազանչեցոց եկեղեցին է, մայրաքաղաք Ստեփանակերտը։ Մենք ավելի քան համոզված ենք, որ դու թույլ չես տա անարգ թշնամուն ներխուժելու մեր քաջարի բերդաքաղաքը և նրա մատույցները կվերածես #գյոռբագյոռի։

Հարստացրու Շուշիի հերոսապատում պատմությունը նոր էջերով։

ՀԱՂԹԱՆԱԿ»,- ասված է Գիտությունների ակադեմիայի գրառման մեջ։

--00—ՄՀ