Եկեք «մեռնողից» դառնանք վերածնվող երկիր, հեռացե՛ք. Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

թևան

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«2019-ից Հայաստանը դարձել է ծերացող երկիր. բնական մահերի թիվը գերազանցում է ծնունդներին։ 2020-ին այդ տոկոսն ավելանալու էր։ Իսկ հիմա դրան գումարվել են համաճարակի մահաբեր հետևանքներն ու 44-օրյա պատերազմի արդյունքում մի հզոր սերնդի կորուստը, սպասվող ճգնաժամերը և ամենացավալին՝ պարտվողի հոգեբանական ճնշվածությունը, որոնք մեզ ծերացող ազգի կարգավիճակից տեղափոխում են «մահացողի» կարգավիճակի։

Ասենք վե՞րջ: Իհարկե´՝ ո՛չ։ Բայց այդ ոչ-ը պետք է հասկանալ՝ ինչպե՞ս կյանքի կոչել։ Ու քանի որ հին մտածելակերպով գործած սխալները նոր մտածելակերպով են ուղղում, հետևաբար ամեն ինչ պետք է փոխվի՝ առաջին հերթին դեմքերը։

Հեռացե՛ք, ու դա թող լինի առաջին քայլը դեպի ազգային միասնականություն։ Պատասխանատվությունն սկսվում է գիտակցությամբ, որ պետք է արվի առաջին քայլը` ազատելով դաշտը կատարված սխալների մտածելակերպից, հեռանալով, նորի համար ճանապարհ բացելով։ Եկեք «մեռնողից» դառնանք վերածնվող երկիր։ Հեռացե´ք»:

--00—ԼՄ