Արցախում չորս տղաների զոհվելու օրը Փաշինյանը չպետք է զանգեր Էրդողանին. Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

թ

Մեր տղաները Մարտունիում, Մարտակերտում զոհվել են թուրքական բայրաքթարներից, Նիկոլ Փաշինյանը զանգել է Թուրքիայի նախագահին աչքալուսանք տա՞, թե ինչ անի՝ լավ իմանալով, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է Թուրքիայի աջակցությամբ: Միշտ ասում ենք, որ պարտված իշխանությունը նոր պարտություն է բերելու, սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը, հայ ազգը դա պետք է գիտակցի: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցին, որի ժամանակ Փաշինյանը շնորհավորել է էրդողանին Կուրբան Բայրամի՝ մուսուլմանական տոնի առթիվ, էրդողանն էլ շնորհավորել է Փաշինյանին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

«Նման հաղորդակցությունը մեկ օրում չի որոշվում, բայց եթե անգամ նախնական պայմանավորվածություն է եղել, գիշերվա դեպքերից հետո այսօրվա զանգը պետք է տեղի չունենար»,- ավելացրեց Պողոսյանը:

Անդրադառնալով Վաշինգտոնում ընթացող արտգործնախարարների հանդիպմանը՝ Պողոսյանը նշեց, որ Ադրբեջանը, սահմանին հարձակման դիմելով, ճնշում է գործադրում, որ Հայաստանը գնա վերջնական զիջումների. «Նույն բանակցային գործընթացի շարունակությունն է, նախորդ անգամ էլ վաշինգտոնյան հանդիպումից հետո լարվածութուն եղավ, հիմա անգամ չսպասեցին, որ բանակցություններն ավարտվեն, նույն օրը սկսել են կրակոցները:

Դեկտեմբեր ամսին էլ Մոսկվայում պետք է տեղի ունենային եռակողմ բանակցութուններ, հայկական կողմը չմասնակցեց՝ ասելով, որ ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, չենք գնա, հիմա ագրեսիայի է դիմել, որևէ արձագանք չկա, դա ցույց է տալիս, մի բան, որ պարտված իշխանությունից կարելի է ակնկալել նոր պարտություն»,- ավելացրեց քաղաքագետը:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ