Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24News   

Զավեն Սարգսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 73 տարեկանում կյանքից հեռացել է անվանի մտավորական, լուսանկարիչ, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արվեստագետի հարազատներին, ընկերներին, գործընկերներին:

Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս