Մենք վերջին 25 տարվա դիվանագիտական ձախողման բեռի տակից դուրս գալու փորձն ենք ձախողել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Այն մարդը, որ ԼՂ դուրս է թողել բանակցային գործընթացից և այն տեղափոխել Հայաստան - Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է, որ Ղարաբաղի հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով: Այս մասին այսօր հանրությանն ուղղված ուղերձում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` երեկվա հարցազրույցում հնչեցրած մտքերին: 

Փաշինյանը շեշտեց` այդպես է եղել, երբ Հայաստանը սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն:

«Մեզ մեղադրում են, որ միջազգային հանրությունն Ադրբեջանի այս ագրեսիան՝ ընդդեմ Ղարաբաղի, ընկալել է որպես սեփական տարածքային ամբողջականության վերականգնում: Այդ մեղադրանքը հնչեցրել է մի մարդ, ում կառավարության օրոք, երբ միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում վատ բան չկա, երբ մտնում ես օդանավի զուգարան և դուռը փակում ես, գրվում է «օքուփայդ»,- ասաց նա:

Վարչապետը նշեց` խոսում է բաների մասին, որ 2000-ականներին ծանոթ էին յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու: Փաշինյանը թվարկեց դիվանագիտական ձախողումները` վերջին 25 տարում: Նա շեշտեց՝ իրենք ոչ թե դիվանագիտությունն են ձախողել, այլ վերջին 25 տարիների դիվանագիտական ձախողման բեռի տակից դուրս գալու փորձն են ձախողել:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս