Մահացել է միլիարդատեր Շելդոն Ադելսոնը, ում համարում էին Դոնալդ Թրամփի «դրամապանակը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 12, 24News

աշխարհ

Մահացել է միլիարդատեր Շելդոն Ադելսոնը։ Նա հանդիսանում էր Las Vegas Sands ընկերության հիմնադիրը, որը խաղատներ ուներ Լաս Վեգասում եւ Մակաոյում։ Նա 87 տարեկան էր։ Ադելսոնի ունեցվածքը, ըստ Forbes-ի գնահատման, կազմում էր 35 միլիարդ դոլար։ Նա հանդիսանում էր ԱՄՆ Հանրապետական կուսակցության ամենախոշոր նվիրատուներից մեկը, ում համարում են Դոնալդ Թրամփի «դրամապանակը», քանի որ 2016 թվականի նախագահական ընտրություններում մեծապես օգնել է Դոնալդ Թրամփին։ CNBC-ն հայտնում է, որ 2020 թվականի ընտրություններում նա մտադրված է եղել ծախսել Թրամփի նախընտրական արշավի վրա 50 միլիոն դոլար։

--0--ԿԿ