«Չեն այցելում, օգնե՛ք մեզ»․ Արցախում հաշմանդամ դարձած ադրբեջանցիներին չեն օգնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News

Ադրբեջանցի բժիշկները վիրավոր զինվորներին բուժօգնություն ցույց չեն տալիս՝ թողնելով բախտի քմահաճույքին։ Այս մասին փաստեր են ի հայտ եկել դեռևս պատերազմի օրերին։

Օրինակ, համացանցում տարածված տեսանյութերից մեկում երևում է, թե վրդովված ադրբեջանցին ինչպես է մեծ աղմուկ բարձրացնում հիվանդանոցներից մեկում ու փորձում անձնակազմի ուշադրությունը հրավիրել մահացող ընկերոջ վրա: «Այստեղ հիվանդը մահանում է: Դուք հերթապահում եք: Գնացեք վերահսկեք: Նա կմահանա»,- գոռում է տեսանյութի հեղինակը, բայց «հայրենասեր» բժիշկներին կարծես իրենց հայրենակցի ճակատագիրը չի մտահոգում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ