Թուրքիայում խորտակված բեռնանավի անձնակազմի անդամները ուկրաինացի են. 2-ը զոհվել են

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 17 24News  

թուրքիա

Թուրքիայի Բարտընի նահանգապետ Սինան Գյուները հայտնել է, որ Թուրքիայի ափերի մոտ խորտակված Arvin բեռնանավի անձնակազմի 13 անդամները Ուկրաինայի քաղաքացիներ են, այլ ոչ թե Ռուսաստանի, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր:

«Խորտակված բեռնանավը Պալաու դրոշի ներքո էր նավարկում, դրա անձնակազմի 13 անդամները Ուկրաինայի քաղաքացիներ են»,- Գյուների խոսքը մեջբերում է NTV հեռուստաալիքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  նա հավելել է, որ անձնակազմի եւս երկու անդամներ ողջ են հայտնաբերվել, նրանց փորձում են հասնել փրկարարները:

Ավելի վաղ Գյուները հայտարարել էր, որ Ինկումի շրջանում խորտակվել է ռուսական բեռնանավ, փրկարարական գործողություն է սկսվել անձնակազմի 15 անդամների փրկության համար, որոնք գտնվում են երեք փրկարարական նավակներում:

Վերջին տվյալներով ՝ փրկվել է վեց նավաստի, եւս երկուսը՝ զոհվել։

 --00—ՄՀ