Վիկտոր Ենգիբարյանը նշանակվել է «Եվրանեսթում» Հայաստանի պատվիրակության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

քաղաքական

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ԱԺ խորհրդի որոշմամբ նշանակվել է Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթում», Հայաստանի պատվիրակության ղեկավար: Այս մասին պատգամավորը տեղեկացրել է իր Ֆեյսբուքի էջում։

«Խորհրդարանական դիվանագիտության այս հարթակը կարեւոր է մեր պետության համար եւ կան բազմաթիվ անելիքներ, որոնց վերաբերյալ պարբերաբար կտեղեկացնենք այս եւ այլ հարթակներում»,– գրել է նա։

--0--ԿԿ