ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով. Ադրբեջանն առայսօր վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի:
Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ այս մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:
«Գերիների վերադարձի գործընթացն անընդհատ ու շարունակական բնույթ է կրում: Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով, և առայսօր Ադրբեջանը վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի»,- հայտնել են Ավինյանի գրասենյակից:
--00--ԱԹ