ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 10, 24News
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել են: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը
Հանդիպման ընթացքում նրանք ամփոփել են 2018 թվականին Ռուսաստանի նախագահության արդյունքները՝ ԵՏՄ մարմիններում:
Սերգեյ Լավրովը և Տիգրան Սարգսյանը ԵՏՄ միջազգային օրակարգի վերաբերյալ հանգամանալից կարծիքներ են փոխանակել։
Աղբյուրի փոխանցմամբ մասնակիցները գոհունակությամբ նշել են Միության զարգացումը, միջազգային հարթակում նրա հեղինակության բարձրացումը և ԵՏՄ–ի հետ համագործակցության համար օտարերկրյա գործընկերների աճող հետաքրքրությունը։