ՀՀ իշխանությունն իրեն պահեց Սադամի գեներալների պես. նրանք ծախեցին Արցախը. Լեոնկով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի առումով իրենց պահեցին այնպես, ինչպես Սադամ Հուսեյնի գեներալները, որոնք դավաճանեցին նրան։ Պատերազմի պարտության պատճառները Հայաստանի քաղաքական ղեկավարության գործողություններն էին։ Կոնֆլիկտի ժամանակ իշխանությունն ամբողջովին ապակազմակերպեց կառավարումը։ Հայաստանի ղեկավարությունն իրեն պահեց ոչ թե որպես Լեռնային Ղարաբաղի, այլ Ադրբեջանի դաշնակից։

«Այն, թե ինչպես ադրբեջանցիները հասան Շուշի, բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Ղարաբաղը հնարավոր էր վերցնել միայն մի դեպքում՝ դավաճանության պարագայում»,-կարծում է ռուսական ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը։

«Позиция» հաղորդման շրջանակում Սերոբ Օհանյանի հետ քննարկվել է 2-րդ Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ