Դավաճանություն, անփութություն ու ոչ կոմպետենտություն․ ինչո՞ւ Հայաստանը պարտվեց պատերազմում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Հայաստանը պատերազմում պարտվեց բազմաթիվ պատճառներով, իսկ դրանցից գլխավորներն էին դավաճանությունը, հանցավոր անփութությունն ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը։ Այս մասին 24TV-ի «Позиция с Серобом Оганяном» ռուսալեզու հաղորդմանը տված հարցազրույցում նշել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը։ 

«Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատրաստվում էր նախկին պատերազմին, իսկ Ադրբեջանը՝ ժամանակակից։ Հայկական զինված ստորաբաժանումները՝ չնայած առանձին հերոսական դիմադրություններին, չունեին ընդհանուր ղեկավարում, բանակը չէր գործում իբրև ընդհանուր մեխանիզմ, ինչը չի կարելի ասել հարձակվող կողմի մասին», - նշել է նա՝ հավելելով, որ «Հայաստանը ֆինանսական առումով ի զորու չէ պահել մեծ բանակ, սակայն կարող է ունենալ ժամանակակից պատերազմին պատրաստ, կրթված ու մի մեխանիզմի պես գործող սակավաթիվ զինուժ»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ