Դատավորը հայտնի ֆեյքի գործով հրահանգել է կալանավորել Արամ Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24News  

ֆեյք

Հասարակական գործիչ Վահագն Վարագյանը գրել է, որ քիչ առաջ սրճանարանում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուրը Մկրտչյանը հեռախոսի մեջ գոռում էր. «ինչ կապ ունի, թե անչափահաս երեխաներ ունեն և օրենքով նրանց ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, պետք է նստեն, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»:  Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը։ 

Վարագյանի գրառմանն արձագանքել է հայտնի ֆեյքի գործով ձերբակալված Արամ Սարգսյանի փաստաբան Բենիկ Գալստյանը՝ գրելով. «Այժմ սպասում եմ Դատարանի կողմից իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշմանը։ Պաշտպանյալս ունի երեք անչափահաս երեխա։ Հուսով եմ, որ սա պատահականություն է։ Ամեն դեպքում վստահեցնում եմ բոլորիդ, որ մինչև վերջ գնալու եմ սույն գործով ամեն տեսակի խախտման ետևից»:

 --00—ՄՀ