Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ բուք է, ճանապարհները մշակվում են աղով և ավազով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

բուք

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ-ը։

Գորիս-Սիսիան և Գորիս-Շուռնուխ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։

Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ավտոճանապարհին բուք է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

--00—ԼՄ