Հրաման իջեցնող-կատարողները չեն պատկերացնում՝ ինչ պայթյունի կբերի Գասպարյանի ձերբակալումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին թեման մի քանի օր է շրջանառվում է։

Մի մասը թեման առաջ են քաշում որպես ենթադրություն կամ օբյեկտիվ վերլուծության արդյունք, մի մասը՝ որպես ներքին տեղեկատվություն։

Սրա հետ կապված մի բան ասեմ․ նման ցանկություն ունեցողները, հրաման իջեցողներն ու կատարողները չեն էլ պատկերացնում, թե ինչ պայթյունի կբերի Գասպարյանի ձերբակալությունը։

Դա, ի դեպ, կարագացնի նաև քաղաքական գործընթացները՝ բերելով անխուսափելի իրադարձությունների։

Ինչ ասեմ՝ փորձեք»:

--00--ԱԹ