Արցախում կորցրել ենք 100 հազար տոննա ցորեն, ընդհանուր՝ շուրջ 3000 հա այգի. Բերբերյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

հասարակական

Արցախի հողերը կորցնելով՝ կորցրել ենք 100 հազար տոննա ցորեն։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Բերբերյանի խոսքով՝ կորցրել ենք նաև նռան, խաղողի, և այլ այգիներ.

«Ընդհանուր շուրջ 3000 հա այգի ենք կորցրել: Խոսքն այսօրվա շուկայական մեծածախ գներով տարեկան ավելի քան 100 մլն գումարի մասին է։ Ամեն տարի այդքան արտադրանք ունեինք: Լեռնային Ղարաբաղի համար դա կարևոր ցուցանիշ էր»։

--0--ԿԿ