ՏՄՊՊՀ-ն հրապարակել է ցորենի և ալյուրի շրջանառության ոլորտի ուսումնասիրության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

ցորեն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է ցորենի և ալյուրի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության շրջանակում մասնավորապես որոշվել է նշված ոլորտում ապրանքային շուկաների աշխարհագրական և ապրանքատեսակային սահմանները, սուբյեկտների կազմը, կենտրոնացվածության աստիճանը, վերլուծվել են գոյություն ունեցող հնարավոր մրցակցային խնդիրները, ոլորտը կարգավորող իրավական դաշտը, ներկայացվել համաշխարհային տնտեսության զարգացման տարբեր սցենարների պարագայում ցորենի միջազգային գների կանխատեսումները և այլն:

Ուսումնասիրությունն իրականացվել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ:

--00--ԱԹ