Վրաստանն առաջարկել է ղարաբաղյան կարգավորման իր ձևաչափն՝ առանց Ռուսաստանի

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News 

Վրաստան

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում Ռուսաստանի հետ աշխատել տարածաշրջանային համատեղ պլատֆորմում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:  Հարավային Կովկասի երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ «3+3» ձևաչափի փոխարեն նա առաջարկել է ստեղծել նոր հարթակ՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ: Այս մասին գրում է Infoteka24.ru-ն։

«Մենք ոչ մի հարթակ չենք դիտարկում Ռուսաստանի հետ, որը մեր տարածքները զավթել է», - ասել է նա մամուլի ասուլիսում:

Ըստ նրա՝ Թբիլիսին ցանկանում է միջազգային գործընկերների մասնակցությամբ ներգրավվել կարգավորման գործընթացներում՝ որպես երկխոսության վայր:

--00—ՄՀ