ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այդ մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը: