Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 030 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 030 նոր դեպք: Այս մասին Aliq.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 32 801 թեստ, այստեղից 20 919-ը՝ հակագենի արագ թեստով և 11 882-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 3,14%, վերջին 14 օրը –2,68%, վերջին 7 օրը –2,82%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 292 244 դեպք: Ապաքինվել է ևս 706 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 279 389:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 908 անձ:

Երկրում պատվաստվել է 24 917 անձ, օրական պատվաստվել է 1 424 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 155 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 2 616»,- նշված է տեղեկության մեջ:

--00—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս