Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 1990 հա տարածք

ՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

խաղաղապահներ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: 

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ռուսաստանցի խաղաղապահները մեկ օրվա ընթացքում ականազերծել են 11 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 9 շինություն, հայտնաբերել և վնասազերծել են 11 պայթյունավտանգ առարկա:

Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 990 հա տարածք, 617 կմ ճանապարհ, 1 716 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 567 պայթունավտանգ առարկա։

--00—ՄՀ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս