Իտալիայում գնահատել են «Սպուտնիկ V»-ի արտադրության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News 

կորոնավիրուս

Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը կարող Է Իտալիայում գործարկվել այս տարվա նոյեմբերին: Այդ մասին Տոմսկում լրագրողներին հայտնել Է Անտոնիո Ֆալիկոն՝ իտալական «Ինտեզա բանկ» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահը, որը մասնակցում Է արտադրության գործարկման ֆինանսավորմանը․ գրել է «Արմենպրեսը»։

Ավելի վաղ Ֆալիկոն հնարավոր Էր համարել այն բանի հավանականությունը, որ ռուսաստանյան պատվաստանյութի արտադրությունը կարող Է առաջիկայում սկսվել Իտալիայի հյուսիսում:

«Այդ նախագիծը միանգամայն իրական Է: Արդեն ստորագրվել Է տեխնոլոգիաների հանձնման պարտավորագիրը: Ավարտվում Է արտադրության պարտավորագրի վրա աշխատանքը: Դեղագործական եվրոպական գործակալության (ԴԵվԳ) պատվիրակության այցը դրական արդյունքներ Է տվել: Եթե ամեն բան լավ լինի եւ մինչեւ մայիսի վերջը ԴԵվԳ-ն դրական եզրակացություն տա, ապա այդ ժամանակ արդեն կարելի կլինի գործնական աշխատանքի անցնել նոյեմբերի սկզբին, իսկ վատագույն դեպքում նոյեմբերի վերջին կարելի կլինի արդեն խոսել Իտալիայի համար «Սպուտնիկ V»-ի արտադրության մասին»,-ասել Է նա: Ֆալիկոն հավելել Է, որ Իտալիան միշտ դրականորեն Է տրամադրված եղել, ամեն բան կախված Է ԴԵվԳ-ից:

«Հենց որ այն ստացվի, կարելի կլինի անցնել պրակտիկ գործունեության»,-հավելել Է նա: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը 2020 թվականի օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ Է միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: Ներկայում պատրաստուկը հավանության Է արժանացել շուրջ 3 միլիարդ ընդհանուր բնակչությամբ 60 երկրներում: Պատվաստանյութի՝ 97,6 տոկոս մակարդակով արդյունավետությունը հաստատվել Է The Lancet առաջատար բժշկական հանդեսում տվյալների հրապարակմամբ:

--00—ՄՀ