Գնում է Սյունիք՝ ի՞նչ անի, եթե ԱԺ-ում ծափահարում են, ապա ամեն տեղ ծափ չեն տալու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Սյունիքում տեղի ունեցած միջադեպերին, երբ մարզի մի շարք համայնքներում վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին հայհոյանքներով էին դիմավորել, այսպես արձագանքեց՝ ինչ ցանել են, այն էլ հնձում են:

24News-ի հետ զրույցում, անդրադառնալով տեսակետին, թե «հայտնի շրջանակներն էին կազմակերպել», ընդգծեց. «Եթե անգամ Սյունիքում կազմակերպված էր կամ սադրանք էր, իսկ ինչո՞ւ պատրաստ չէին: Եվ հետո՝ գնում է Սյունիք, որ ի՞նչ անի, ու եթե ԱԺ-ում վատ դիրիժորի առկայությամբ ծափահարում են իրեն, ապա ամեն տեղ չէ, որ ծափ են տալու»:

Պատգամավորն այն համոզմանն է, որ այն, ինչ այսօր տեսնում ենք, սցենար է, որը գործում է 94-ից: «Ուղղակի ամեն մեկս այդ սցենարի մաս ենք դարձել՝ չգիտակցելով՝ ինչ է տեղի ունենում»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: 

--0--ԿԿ