Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները վերադարձել են

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 7,  24News 

խաղաղապահներ

Վերջին ամիսներին Լիբանանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ զինծառայողները, զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, վերադարձել են Հայաստան։

Օդանավակայանում խաղաղապահներին դիմավորել և գերազանց ծառայության համար շնորհակալություն է հայտնել զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Ավդալյանը։

Հայրենիք վերադարձած խաղաղապահներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին: 

խաղաղապահներ

 --00—ՄՀ