Իտալիայում գտնվող 5 ՀՀ քաղաքացի Վենետիկ-Երեւան հատուկ թռիչքով վերադարձել են Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

․

Իտալիայում գտնվող ևս հինգ ՀՀ քաղաքացի Վենետիկ-Երեւան հատուկ թռիչքով այսօր վերադարձել են Հայաստան: Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

«ՀՀ պարետային, Արտաքին գործերի նախարարության և Իտալիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով Իտալիայում գտնվող ևս հինգ ՀՀ քաղաքացի Վենետիկ-Երեւան հատուկ թռիչքով այսօր վերադարձան Հայաստան: ՀՀ քաղաքացիները կգտնվեն կարանտինում»: