ՄԱԿ-ը սպասում է՝ «Սպուտնիկ V»-ն ստանա ԱՀԿ-ի հաստատումը, որ աշխատակիցներին պատվաստի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

գուտերեշ

ՄԱԿ-ը կցանկանար օգտագործել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն իր աշխատակիցներին պատվաստելու համար, բայց սպասում է, որ դեղամիջոցը ստանա Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատումը: Այս մասին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է ԱՀԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՄԱԿ-ի աշխատակիցներից շատերն արդեն ստացել են ռուսական պատվաստանյութը, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում: Եվ մենք կցանկանայինք այն ինքներս օգտագործել, բայց սպասում ենք ԱՀԿ հաստատմանը, որն անհրաժեշտ է ՄԱԿ-ի աշխատանքի համար»,- ասել է Գուտերեշը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթի ժամանակ առաջարկել էր կազմակերպության աշխատակիցներին անվճար տրամադրել ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութ: ՄԱԿ-ը հայտնել էր, որ կազմակերպությունն ուսումնասիրում է ՌԴ նախագահի առաջարկը։

--00—ԼՄ