COVID-19-ի ասիմպտոմ ոչ բոլոր դեպքերը կարող են լինել վարակիչ. ԱՀԿ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

կորոնա

Երկրագնդի բնակչության մինչև 41 %-ը կարող է COVID-19-ի ասիմպտոմ վարակակիր լինել, մինչդեռ պարզ չէ, թե դրանից որքանը կարող է փոխանցել վիրուսը: РиаНовости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՀԿ արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովեն:

«Մենք պետք է հասկանանք, թե քանի մարդ ախտանիշներ չունի, և դրանցից որ տոկոսն է փոխանցում վիրուսը»,- նշել է նա՝ Ժնևում կայացած առցանց սեմինարի ժամանակ:

Փորձագետն ընդգծել է, որ ԱՀԿ-ն դեռ չունի COVID-19-ի ասիմպտոմ դեպքերի մասին ճշգրիտ տվյալներ:

«Մենք վարակվածների մասին գիտենք այն, որ շատերն ունեցել են կորոնավիրուսի ախտանշաններ, բայց կան մարդիկ, որոնց մոտ հիվանդությունը դրսևորվել է առանց դրանց»,- հավելել է նա:

Իր հերթին, ԱՀԿ մեկ այլ ներկայացուցիչ Մայքլ Ռայանն ընդգծել է, որ կորոնավիրուսով բոլոր վարակվածներին բացահայտելու համար շատ կարևոր է զանգվածաբար անցկացնել թեստեր:

--0-- ՍՊ