Թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ձերբակալվել են թաղապետի տեղակալը և աշխատակիցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Գոռ Աբրահամյան

Այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ձերբակալվել են թաղապետի տեղակալ Արմեն Ազիզյանը և թաղապետարանի մեկ այլ աշխատակից: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Արմեն Ազիզյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման կասկածով, իսկ աշխատակիցը՝ ՔՕ 258–րդ հոդվածի 4–րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման կասկածանքով»,- հայտնել է Աբրահամյանը։

Դատախազի խորհրդականը հավելել է, որ այս պահին համապատասխան գործողությունները շարունակվում են՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և դրան մասնակից բոլոր անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ։

--00--ԱՀ