Հաղթանակ. ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մեղավոր է ճանաչել Լապշինի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Լապշին

Ռուսաստանցի և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հաղթանակ է տարել ՄԻԵԴ-ում:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ նկատմամբ սպանության փորձի և դաժան կտտանքների ենթարկելու համար: Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ վճարել 30 000 եվրո փոխհատուցում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լապշինը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր Արցախ այցելելու և Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու մեջ:

ՄԻԵԴ որոշման ամբողջական տեքստն՝ այստեղ:

--00--ԱԹ