ՌԴ-ում ձերբակալել են ընդդիմադիր գործիչ Պիվովարովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Պիվովարով

«Բաց Ռուսաստան» ընդդիմադիր միավորման նախկին տնօրեն Անդրեյ Պիվովարովը բերման է ենթարկվել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանից: Այս մասին վերջինս հայտնել է իր տելեգրամյան ալիքում։

«Հենց նոր ինձ իջեցրել են ինքնաթիռից: Ես թռչում էի հանգստանալու, անցակետերով անցել էի, ոչ մի հարց չկար: Ինքնաթիռն արդեն անցել էր վարման, երբ հանկարծ կանգ առավ: Մոտեցան ոստիկանները և ինձ դուրս բերեցին: Հիմա ես «Պուլկովոյի» ԱԴԾ-ում եմ»,-գրել է նա։

Տելեգրամյան ալիքը նշել է, որ ըստ ԱԴԾ-ի՝ Պիվովարովը գտնվել է հետախուզման մեջ, նրան արգելում են օգտվել հեռախոսից։

--00—ՄՀ