Վլադիմիր Կարապետյանը՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

վլադիմիր կարապետյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)»,- ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Սեյրանյանն ազատվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

--00--ԱԹ