Վթարի պատճառով հոսանքազրկվել են Երևանի փոքր կենտրոնի որոշ փողոցներ 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Հասարակական

Հայաստանի էլեկտրական ցանցերի կենտրոնական ենթակայանից էլեկտրամատակարարման ուղղության անջատման պատճառով հոսանքազրկվել են Երևանի Սարյան, Դեմիրճյան փողոցները, Արամի փողոցի փոքր հատվածը։  

«Վթար է տեղի ունեցել, մասնագետները տեղում են, պետք է ուսումնասիրություն կատարեն։ Էլեկտրամատակարարումը կարող է վերականգնվել 1-1.5 ժամից»,- «Արմենպրես»-ին ասաց ՀԷՑ-ի հասարակության և ԶԼՄ-ների հետ կապերի վարչության ղեկավար Նատալյա Սարաջյանը։ 

--00--ԿԿ