39-ամյա վարորդը BMW X5-ով Սարալանջի ճանապարհին բախվել է պաշտպանիչ պատին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Հասարակական

Հունիսի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Հովհաննես Նալբանդյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Սարալանջից դեպի Տերյան տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պաշտպանիչ պատին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս