ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News
Հունիսի 22-ին Թուրքիայի հարավ-արևմտյան Մուղլա նահանգի՝ Էգեյան ծովի ափամերձ Դաթչա շրջանում 5․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 01:14-ի սահմաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 11կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Դաթչա շրջանից 40կմ հեռավորության վրա: Երկրաշարժը զգացվել է նաև Բոդրումում, Քուշադասըում, Մարմարիսում, Դիդիմում և Այդընում:
Ըստ նախնական տեղեկութունների՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։
Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 5․5 բալ։
--00—ՄՀ