27-ամյա երիտասարդին հրազենային վնասվածքներ պատճառած անձը ներկայացել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

մեքենա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում տեղեկություններ էին ստացվել մայիսի 25-ին Երևանում՝ Շենգավիթ վարչական տարածքում, 27-ամյա Հովսեփ Դ-ի վրա կրակոցներ արձակած ենթադրյալ կասկածյալի մասին։

Ոստիկանների և քննիչների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 21-ին կամավոր ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 40-ամյա  Մհեր Ա-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ նա հունիսի 5-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։ Նա ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ կալանավորվել է, քանի որ մինչ այդ, քննչական մարմինը դիմել էր դատարան և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ 

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս