Ինձ մեղավոր չեմ ճանաչում, ես ընդհանրապես ոչ մեկին չեմ դրդել. Բարսեղ Բեգլարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Հասարակական

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստին Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանն ու Գևորգ Հարությունյանն իրենց առաջադրված մեղադրանքը չընդունեցին։

«Մեղավոր չեմ ճանաչում, ես ընդհանրապես ոչ մեկին չեմ դրդել։ Այդ գումարը, որը տրամադրվել է որպես սուբսիդավորում «Ֆլեշ» ընկերությանը, դա հնարավոր չի»,- ասաց Բեգլարյանը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

--00--ԿԿ