Ցույց ենք տալու իշխանության մերկությունը, չենք վախենում, անցել ենք հալածանքների միջով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 3, 24News

Վարչապետը ինքն իրենով, էությամբ օրինական չէ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի պատասխանտու Սոս Հակոբյանը։

Մեր զրուցակիցը նաև ավելացրեց, որ իրենք շատ կոշտ ընդդիմություն են լինելու և ցուցադրելու են այս իշխանության մերկությունը։

«Մենք չենք գնում խորհրդարան միայն հայհոյելու համար, այլ խնդիրները վերհանելու և լուծումներ առաջարկելու։ Խորհրդարանում մենք կասեցնելու ենք ապազգային գործունեությունը։ Շատ ուշ է վախենալու համար, քանի մենք անցել ենք հալածանքների, ձերբակալությունների միջով»,- հավելեց Սոս Հակոբյանը։