Ադրբեջանը Մարտակերտի շրջանում ժամանակակից սարքավորումներով հագեցած 2 նոր զորամաս է բացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

նկար

Մարտական հերթապահության իրականացման նպատակով Մարտակերտի շրջանում երկու նոր զորամաս է շահագործման հանձնվել, որոնք համալրված են ժամանակակից սարքավորումներով, օդորակիչներով, կահույքով, ժամանակակից սանհանգույցներով, խոհանոցային սարքավորումներով և գեներատորներով: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրում են ադրջենական ԶԼՄ-ները։

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, Ասկերանի ու Մարտունու շրջանից որոշ գյուղեր, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը:

նկար

--00—ԼՄ