Բաքուն Արցախի օկուպացված տարածքում նոր զորամաս է բացել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 9,  24 News

զորամաս

Փետրվարի 9-ին Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ադրբեջանական նոր զորամաս է բացվել։

Բացմանը ներկա է եղել  Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, տեղեկացնում է այդ երկրի ՊՆ-ն։

Նոր զորամասի գտնվելու հստակ վայրը չի նշվում:

--00—ՄՀ